Մամուլի հաղորդագրություն

17 Սեպտեմբերի, 2010 00:00
Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել