Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ, որպեսզի զինծառայողները ցանկացած պահի լոգանք ընդունելու հնարավորություն ունենան։ Հետագայում նմանատիպ ենթակառուցվածքներ կստեղծվեն բոլոր ուղղություններում։

11/10/2026

Ավելին

Ի՞նչ է պատմում ժամկետային զինծառայողը բանակի մասին

MILCAST հաղորդաշարը հյուրընկալել է ժամկետային զինծառայող Հայկ Մաթևոսյանին։

10/10/2026

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցեր է կատարել մի շարք զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցեր է կատարել մի շարք զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին:

10/10/2026

Ավելին

ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր

ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

10/10/2026

Ավելին

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։ Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։

10/10/2026

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

10/10/2026

Ավելին

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։ Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

08/10/2026

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։

06/10/2026

Ավելին