ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը Բանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյի ընթացքում
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահներ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ, թանկագին հյուրեր: Շնորհավորում եմ համայն հայությանը` Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ և հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնք հայ ժողովրդին նվիրեցին խաղաղության ևս մեկ տարի, այսուհետև նույնպես վստահորեն կկատարեն իրենց խնդիրը և կապահովեն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:
28/01/2015
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հուշաքարի բացման արարողությանը
ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 27-ին Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված զինծառայող, դպրոցի շրջանավարտ Արսեն Հարությունյանի անվան հայրենասիրական նախազորակոչային դասարանի և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
27/01/2015
ԱվելինԱմփոփվել են պաշտպանական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների հետ:
27/01/2015
ԱվելինՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված նիստին
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
26/01/2015
ԱվելինՍուրբ պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ
Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։
25/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:
24/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:
24/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:
23/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
21/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հունվարի 21-22 ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի կապի մասնագետների և փորձագետների աշխատանքային խմբի խորհրդակցությանը:
21/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
21/01/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:
20/01/2015
Ավելին