Հաղորդագրություն Մամուլի Համար
Ս.թ. հունվարի 30-ին Օդեսայում մեկնարկած ուկրաինա-ամերիկյան ռազմածովային «Սի Բրիզ-2007» զորավարժությանը Հայաստանը կմիանա պլանավորման գլխավոր փուլում` մարտի 13-15-ը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն և կհամաձայնեցնեն հետագա զորաշարժերի նպատակը և թեմատիկան, զորավարժություններին ներգրավվող ուժերի և շտաբների կառուցվացքն ու կազմակերպումը
30/01/2007
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթը բանակի 15-րդ տարեդարձի կապակցությամբ
Մեծարգո նախագահ, վեհափառ Տեր, հարգարժան հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ: Այսօր մենք նշում ենք մեր բանակի 15 ամյակը: Սա ամենքիս տոնն է: Ես շեշտում եմ «ամենքիս» բառը, որպեսզի մեկընդմիշտ հիշենք, որ միայն ժողովրդի հավաքական միտքն ու ջիղն է ունակ ստեղծելու ազգային բանակ: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մեր էպոսի ու մեր բանակի միջև: Ոչ մի հանճարեղ անհատ ի զորու չէ էպոս ստեղծելու: Էպոս ստեղծում է ժողովուրդը: Ստեղծում է դարերի ընթացքում, բառ առ բառ, դրվագ առ դրվագ հյուսելով իր պատմության հերոսական և ողբերգական էջերը` այնտեղ ներդնելով իր տաղանդը, իր ազգային իղձերը, իր երևակայության ուժը: Նույն այդ էպոս ծնող ժողովուրդը, իր պատմությամբ իմաստնացած, իր անցյալից դասեր քաղած, իր որդիների արյամբ ու անձնազոհությամբ, հղացավ և ծնեց այն հրաշամանուկին, որը կոչված էր իրականացնելու էպոս ներարկված իր ազգային տենչերը:
29/01/2007
ԱվելինՍուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/mikael_harutyunyan.jpg" align="left"/>Հունվարի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Բանակի օրվա և Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:
29/01/2007
ԱվելինՀարվարդի համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մասնագիտական համագործակցության համար
Վերջերս ԱՄՆ Հարվարդի համալսարանը Ջ.Քենեդիի անվան Կառավարման դպրոցի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի կայքէջում (http://www.harvard-bssp.org/static/files/273/national_security_armenia_01_15_2007.pdf, SERZH SARGSYAN: National Security Strategy of Armenia)) հրապարակել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցը` Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության ծրագրի վերաբերյալ: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նշված ելույթից բացի, Հարվարդը հրապարակել է նաև Հանձնաժողովի մեկամյա գործունեության` 2006թ. դեկտեմբերին Ազգային Ժողովում բաց քննարկման ներկայացված արդյունքը:
29/01/2007
ԱվելինԿայացավ Ազգային Ռազմավարական Հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացումը
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="136" alt="" src="/UserFiles/Image/kanayan bacum.jpg" width="150" align="left"/>Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության` Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, բարձրաստիճան սպաներ, դեսպաններ, ռազմական կցորդներ, դիվանագիտական համակարգի աշխատողներ, հյուրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
26/01/2007
ԱվելինԼՂՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը
Ս.թ. հունվարի 21-ին, ժամը 13.45-ին ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող Հորադիզ բնակավայրի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը:
23/01/2007
ԱվելինԶոհվել է պայմանագրային զինծառայող
22/01/2007
ԱվելինՍերժ Սարգսյանն ընդունեց Պրն. Էնթոնի Գոդֆրեին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="90" alt="" src="/UserFiles/Image/Godfrey 1.jpg" width="150" align="left"/>Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պրն. Էնթոնի Գոդֆրեին:
12/01/2007
ԱվելինՀաղորդագրություն Մամուլի Համար
Ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջևանի զորամասի մարտական հենակետերից մեկին առանց զենքի և զինամթերքի մոտեցել և գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը:
25/12/2006
ԱվելինՊաշտպանության նախարարի շրջայցը Երևանի կայազորային հոսպիտալ
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այցելեց Երևանի կայազորային հոսպիտալ, ծանոթացավ պայմաններին, հանդիպեց բուժում անցնող զինծառայողների հետ:
23/12/2006
ԱվելինՍերժ Սարգսյանն ընդունեց Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="73" alt="" src="/UserFiles/Image/German ambassador 19.12.2006.jpg" width="150" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին:
19/12/2006
Ավելին