Մամուլի հաղորդագրություն
27 Հուլիսի, 2010 00:002010թ. հուլիսի 24-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության Աֆղանստանի Իսլամական Հանրապետության աշխատանքային այցը
2010թ. հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը:
2010թ. հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը:
Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատար, գեներալ Դեվիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատարի և Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինված ուժերին անվտանգության պատասխանատվության փոխանցման գործընթացի հետ կապված մարտահրավերները, Քաբուլի վեհաժողովի արդյունքները և հետագա համագործակցության հեռանկարները: ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել նախարար Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց և օրինակելի ծառայության և այն կարևոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հյուսիսի ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքների անվտանգության ապահովման գործում:
ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Հանց Վերներ Ֆրիցը համառոտ ներկայացրել է նաև Աֆղանստանի հյուսիսային տարածաշրջանում անվտանգության միջավայրը, գործողությունների ռազմավարությունը, հրամանատարական կառուցվածքը, ձեռքբերումները և առաջիկա մարտահրավերները:
Հուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պատվիրակությանն ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զորախմբի ծառայությունը Կունդուզում:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի խնդրանքով ներկայացվել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը: Մասնավորապես՝ նախարար Վարդակը նշել է, որ վերջին տարվա համեմատ դեպքերի և պատահարների աճը ունի նաև օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ կտրուկ աճել է ԱՄԱԱՈՒ-ի և Աֆղանստանի անվտանգության ուժերի քանակը, որի շնորհիվ գործողություններ են իրականացվում այն վայրերում, որտեղ նախկինում դա հնարավոր չէր: Նա ավելացրել է, որ չնայած առկա բազում խնդիրներին, ըստ վիճագրական տվյալների, 2002թ. ի վեր Աֆղանստանում նաև միջազգային հանրության ջանքերով արձանագրվել է հասարակական-տնտեսական աճ:
Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները: Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին:
Հուլիսի 26-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն