10/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 9-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ: Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հուլիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/07/2010

Ավելին

Press Release

On the 9th of July, 2010 head of the MoD Press Service of the Republic of Azerbaijan E. Sabiroghlu came up with an announcement, where he blamed the RA MoD for disseminating fallacious information. In this regard, once again, we announce – up to now the RA MoD has not received any official request for returning the corpse of the Azerbaijani serviceman M. Ibrahimov, who had trespassed to the territory of the Republic of Nagorno Kharabakh on the 18th of July. And we advise the press speaker of the MoD of Azerbaijan to once again turn the pages of the history, remember the massacres of Sumgait, Baku, Maragha, the thousands Armenian inhabitants killed in Shahumyan and Getashen, the Azerbaijani killer-officer who axed the sleeping Armenian officer, and never again speak of humanitarian and moral norm. RA MoD Department of Information and Public Affairs

09/07/2010

Ավելին

Conference at the RA MoD

On the 9th of July in the RA MoD Administrative Complex a conference was held devoted to the current issues of the RA defence reforms and the future plans. During the conference, headed by RA MoD Seyran Ohanyan, they discussed matters related to the defence strategic review process and the reforms in the frames of it. Reports on implementing the RA defence reforms’ 2010-2015 program were presented.

09/07/2010

Ավելին

09/07/2010

Ավելին

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:

09/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի: ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

09/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երևանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»: Այս առնչությամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին ցանկանում ենք հիշեցնել, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և նվազեցնել կորուստները:

03/07/2010

Ավելին

Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ս.թ հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/Handipum-OSCE-MG-2010-07-02-c.jpg" alt=""/>

03/07/2010

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի «ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ» բաժնում և տպագրված են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (թիվ 25): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

01/07/2010

Ավելին

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

29/06/2010

Ավելին

28/06/2010

Ավելին