ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ազատամարտիկ Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացման արարողությանը

31 March, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 31-ին Աբովյան քաղաքի Նիկոլայ Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Նիկոլայ Վանյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը: Մենք այսօր մեծագույն պարտավորվածություն ունենք պահպանել նրանց արյամբ ձեռքբերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը»: Դպրոցի բակում Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացման կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է. «Կիսանդրու բացումով մենք ռազմահայրենասիրական բաց դասարան ենք ստեղծում դպրոցի մուտքի առջև, քանզի այն աշակերտական տարբեր սերունդների է փոխանցելու արցախյան ազատամարտի հերոսական դասերը»: