Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հունիսի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում տեղի է ունենալու սահմանային դիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում: Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Վայոց Ձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ՊՆ վարչական համալիրից (ք. Երևան, Բագրևանդի 5) ս.թ. հունիսի 16-ին, ժամը 07:30-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 774377 հեռախոսահամարով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15/06/2010

Ավելին

12/06/2010

Ավելին

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

Հունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը և Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչև երկրում անվտանգության և կայունության լիարժեք հաստատումը:

12/06/2010

Ավելին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Բանակ-հասարակություն կապը խորացնելու, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունն ընդլայնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրականացնում է ՊՆ-ի հետ համագործակցող հ/կ-ների վերահաշվառում: Ձեր կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները ճշտելու և հստակեցնելու համար անհրաժեշտ է լրացնել հաստատված կարգով մշակված հարցաթերթը, որի տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում (www.mil.am) և 10-օրյա ժամկետում ուղարկել մեզ փոստով (ք. Երևան, Բագրևանդի 5, 0044) կամ ներկայացնել անձամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցել ցանկացող հասարակական կազմակերպության հաշվառման հարցաթերթիկ (Բեռնել) ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/06/2010

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի «ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ» բաժնում և տպագրված են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (թիվ 22): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/06/2010

Ավելին

09/06/2010

Ավելին

Press Release

On the 9th of June 9, 2010 the delegation headed by the RA MoD Seyran Ohanyan left for Brussels in order to take part in the sitting of Defence Ministers of the ISAF member states in Kosovo and Afghanistan. The sitting will take place in NATO headquarters from the 10th to 11th of June. During the visit some bilateral meetings are also planned. RA MoD Department of Information and Public Affairs

09/06/2010

Ավելին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` հունիսի 10-ից 11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստերին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

09/06/2010

Ավելին

02/06/2010

Ավելին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով ս.թ. մայիսի 24-ից հունիսի 2-ը Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/handipum-pn-2010-06-02-c.jpg" alt=""/>

02/06/2010

Ավելին

01/06/2010

Ավելին

Հայաստանում ստեղծվել է Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ

Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Դաչինսկուն՝ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ: Պաշտպանության նախարարը նշեց, որ 2009թ. նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ-լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/lehastan-2010-06-01-c.jpg" alt=""/>

01/06/2010

Ավելին