Մեկնարկել են պահեստազորայինների վարժական հավաքները

2 April, 2011 00:00
ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր մեկնարկել են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:

Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում: Ապրիլի 1-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցում են պահեստազորում գտնվող սակրավորները: