Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյին՝ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսանդր Ֆրոլովի ծառայողական առաքելության ավարտի և նորանշանակ կցորդ գնդապետ Եվգենի Վասիլևի նշանակման կապակցությամբ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/rd-despan-atashe-2010-06-01-c.jpg" alt=""/>

01/06/2010

Ավելին

31/05/2010

Ավելին

Համագործակցության արձանագրության ստորագրում պաշտպանության նախարարությունում

<img width="250" height="191" align="left" alt="" src="/UserFiles/Image/arhi-2010-05-31-a.jpg"/>Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության արձանագրություն: Ռուսական կողմից արձանագրությունը ստորագրեց կազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը, իսկ հայկական կողմից՝ ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

31/05/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում (նախկին մայրաքաղաքային գունդ) տեղի կունենա մարտական դրոշի հանձնման հանդիսավոր արարողություն: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

27/05/2010

Ավելին

Opening a Chinese Corner at the RA MoD

<img width="250" height="184" align="left" alt="" src="/UserFiles/Image/china-2010-05-26-a.jpg"/>On the 26th of May, 2010 in the lobby of the conference hall of the RA MoD Administrative Complex an official opening ceremony of a Chinese Corner took place. The RA MoD Seyran Ohanyan, the ambassador of Peoples Republic of China to Armenia Tyan Chanchun, the founders of the cultural and science Chinese centre, military attaches accredited in the RA, servicemen and other guests were present at the ceremony. In his greeting speech MoD Seyran Ohanyan underlined that the traditional friendly Armenian-Chinese relations have a history of centuries and they sill continue including almost all the spheres: political, economical, military, education, science. In the last couple of years the cooperation in the military sphere has grown even more and more. Hence, it I not accidental that the Chinese Corner was to open in the library of the MoD. This corner aims to introduce our militants to this ancient civilization.

26/05/2010

Ավելին

26/05/2010

Ավելին

Չինական անկյան բացում ՀՀ ՊՆ-ում

<img width="250" height="184" align="left" src="/UserFiles/Image/china-2010-05-26-a.jpg" alt=""/>Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ Չինական անկյան բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թյան Չանչունը, Մշակույթի և գիտության չինական կենտրոնի հիմնադիրները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ, զինվորականներ, այլ հյուրեր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և այժմ էլ շարունակվում են` ներառելով գրեթե բոլոր ոլորտները. քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական: Վերջին տարիներին էլ ավելի է խորացել համագործակցությունը ռազմական ոլորտում: Ուստի պատահական չէ, որ նախարարության գրադարանում բացվում է Չինական անկյուն, որի նպատակն է մեր զինվորականներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու այս հնագույն քաղաքակրթությանը:

26/05/2010

Ավելին

The RA MoD Visited a Military Training Centre

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/zoravarjaran-2010-05-25-a.jpg"/>From the republican recruitment centre RA MoD Seyran Ohanyan went to the military training centre after Marshal Baghramyan. There he witnessed the work done in accordance to his directions. It is planned that in 2011 the joint military exercises of the operative reaction collective forces in the frames of the Collective Security Treaty Organization will be held in Armenia, and as a host country we are appropriately preparing for it.

25/05/2010

Ավելին

25/05/2010

Ավելին

The Recruitment Process is under Constant Watch

In order to watch the spring recruitment process, on the 26th of May RA MoD Seyran Ohaynay and RA Minister of Health Harutyun Kushkyan visited the republican recruitment centre. Before the tour the ministers met the recruits. During the conversations most of the recruits said that they were joining the Army with great enthusiasm and pride. Seyran Ohanyan wondered about their health, physical readiness and professional and educational skills. After wishing the them a successful and peaceful service the two ministers watched the work of the medical committee.

25/05/2010

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է զորավարժարան

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/zoravarjaran-2010-05-25-a.jpg" alt=""/>Հանրապետական հավաքակայանից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղևորվել է Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, տեղում ծանոթացել իր տված ցուցումների համաձայն կատարված աշխատանքներին: 2011 թվականին նախատեսված է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում և որպես հյուրընկալող կողմ մեր երկիրը պատշաճ կերպով նախապատրաստվում է զորավարժությանը: Շրջելով զորավարժարանի տարածքում Ս. Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, համապատասխան անձանց հետ քննարկել զորավարժության նախապատրաստմանը, զորավարժարանում բարեկարգման աշխատանքներ իրականացնելուն և անհրաժեշտ կահավորմանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

25/05/2010

Ավելին

Զորակոչի գործընթացը մշտապես վերահսկվում է

Գարնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հարություն Քուշկյանն այցելեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նախքան շրջայցը նախարարները հանդիպեցին զինակոչիկներին: Բանակ զորակոչվող պատանիներից շատերը զրույցի ժամանակ ասացին, որ ծառայության են մեկնում մեծ ոգևորությամբ, հպարտությամբ և պարտքի կատարման բարձր գիտակցությամբ: Ս. Օհանյանը հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ և մասնագիտական ու կրթական ունակություններով: Զինակոչիկներին բարի ծառայություն և խաղաղ երկինք մաղթելուց հետո, երկու գերատեսչությունների ղեկավարները ծանոթացան բուժհանձնաժողովի աշխատանքներին:

25/05/2010

Ավելին