Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
03/12/2024
ԱվելինՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը Սիրիայից վերադարձել է Հայաստան
Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։
30/11/2024
ԱվելինՄիջդիրքային, մարտական հենակետեր և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով:
29/11/2024
ԱվելինՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի (COMEDS) տարեկան աշխատանքային նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների ռազմաբժշկական ապահովման խնդիրները, քաղված դասերը, և առաջարկություններ են ներկայացվել ժամանակակից մարտական գործողությունների բժշկական ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ։ Գեղամ Փաշիկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական Գերազանցության կենտրոնի տնօրենի, «Միացյալ առողջապահության խմբի» խոսնակի և 2025 թվականի մայիսին ԳԴՀ-ում կայանալիք «CAMO-25» բժշկական տարհանման զորավարժության ղեկավարի հետ։ Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հետագա փոխգործակցությանն առնչվող կազմակերպչական հարցեր։
29/11/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
29/11/2024
ԱվելինՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն
Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ: Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։
29/11/2024
Ավելին
Հայերեն
English
Русский