ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է կադրային ընդունելություն

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է կադրային ընդունելություն, մի խումբ սպաների շնորհել զինվորական հերթական կոչումներ։

16/10/2026

Ավելին

ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժերի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության, ռազմական կրթության կազմակերպման, ռազմաբժշկական ու բարոյահոգեբանական ապահովման և սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա փորձին, իրականացվող ծրագրերին և համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փորձի փոխանակման ու փոխգործակցության զարգացման կարևորությունը։

15/10/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները:

15/10/2026

Ավելին

Տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենի հետ

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տնօրեն Մերի Բեթ Մորգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր։

15/10/2026

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր: ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներ:

14/10/2026

Ավելին

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում:

14/10/2026

Ավելին

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։

14/10/2026

Ավելին

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։ Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

13/10/2026

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Վաշինգտոնում է

Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America's Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։

13/10/2026

Ավելին

Նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալվել է նորընծա սպաներից մեկի նոր ձեռք բերած բնակարանում

Նորընծա սպաներն ստացել էին շուրջ 42 միլիոն դրամի սահմաններում բնակարաններ գնելու հավաստագրեր: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալվել է նրանցից մեկի՝ Արթուրի նոր ձեռք բերած բնակարանում:

12/10/2026

Ավելին