Փոխվել է Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը

17 February, 2011 00:00
ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։
Այս որոշմամբ փոխվում է դեռեւս 2002 թվականին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը: Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել եւ ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:

Կանոնադրությամբ ամրագրված խնդիրների արդյունավետ իրականացման համար իրավասուբյեկտությամբ օժտված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը հնարավորություն կունենա իր անունից վարել բանակցություններ հումանիտար ականազերծման գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների հետ, նրանց հետ կնքել համագործակցության և այլ պայմանագրեր, ստանալ վերոնշյալ կազմակերպությունների և հիմնադրամների ինչպես մասնագիտական խորհրդատվությունը, այնպես էլ նյութական աջակցությունը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն