Մամուլի հաղորդագրություն

Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. 17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:

22/09/2010

Ավելին

Զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 18-ին Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, տեղի ունեցավ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի 2010թ. նորակոչիկ կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն ինստիտուտի հրամանատարական և կուրսանտական անձնակազմը, կուրսանտների ծնողներն ու հարազատները, հյուրեր: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/yerdum-2010-09-18-d.jpg" alt=""/>

18/09/2010

Ավելին

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՄԱՐՇԱԼ Ա. ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Պարոնայք գեներալներ և սպաներ,մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ,սիրելի ծնողներ և հյուրերՇնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատության` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի առաջին կուրսի կուրսանտների զինվորական երդման առթիվ: Զինվորական երդումը պատվի ու գաղափարի երդում է, որը մեկընդմիշտ պարտավորեցնում է լինել հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը նվիրված անխոնջ «զինվոր», կանգնել երկրի ու ժողովրդի շահերի հավատարիմ պաշտպանի դիրքերում: Այս իմաստով, սիրելի կուրսանտներ, այս օրը բոլորիդ համար և բացառիկ է, և ինչ-որ չափով բեկումնային: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/yerdum-2010-09-18-c.jpg"/>

18/09/2010

Ավելին

Press release

The Ministry of Defence of the Republic of Armenia states that the information publicized by a number of Azeri news agencies, and spread through Youtube on the 17th of September in the “interview” with M.Saribekyan, alleged member of Armenian “diversion” group who was captured in Azerbaijan, does not correspond to reality. M.Saribekyan completed his compulsory army service in May, 2010 and does not have any links with the special services. Presenting the lost shepherd, who was looking for his missing cattle, as a member of “diversion” group is another plain step by Azerbaijani propaganda machine. Expert assessment of the video allows to conclude that the video was filmed under physical and psychological pressure and with the use of special methods.

18/09/2010

Ավելին

18/09/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մ.Սարիբեկյանը ս.թ. մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո:

18/09/2010

Ավելին

17/09/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից և խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17/09/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17/09/2010

Ավելին

16/09/2010

Ավելին

The ARM Minister of Defence received the special representative of NATO General Secretary

On 15 September 2010 the Minister of Defence of the Republic of Armenia Mr. Seyran Ohanyan met with the delegation headed by NATO Secretary General’s Special Representative in Caucasus and Central Asia Mr. Robert Simmons. During the meeting issues related to the regional security, Armenia-NATO Individual Partnership Action Plan amendment with new defence related objectives and Armenian participation in NATO led multinational operations were discussed. The counterparts highly appreciated the progress of Armenia in implementation of Defence Reforms and Individual Partnership Action Plan. <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-09-15-c(1).jpg"/>

16/09/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-09-15-c(1).jpg"/>

16/09/2010

Ավելին