ՊՆ ՆԵՐՔԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ՆԵՐՔԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Սևակ Գևորգյան

Ավելին

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

         ՀՀ ՊՆ ներքին քննությունների վարչության գործունեությունն ուղղված է ապահովելու Նախարարի կողմից Նախարարության համակարգի մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի գործունեությունը վերահսկելու գործընթացը։

        Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները․

  1. Պաշտպանության նախարարի և/կամ Գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննությունների անցկացումը,
  2. Նախարարության համակարգում անցկացված (անցկացվող) ծառայողական քննությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ բողոքների ուսումնասիրությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
  3. պետական մարմիններից, հիմնարկներից և կազմակերպություններից ստացված տեղեկատվության կամ քրեադատավարական գործընթացների շրջանակներում Նախարարություն ներկայացված առաջարկների (և/կամ առաջադրված պահանջների) վերաբերյալ Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի ցուցումով ուսումնասիրությունների և այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը,
  4. Նախարարության համակարգում ռազմաբժշկական, թիկունքային, սպառազինության և տեխնիկական ապահովման, կապիտալ շինարարության, ինժեներական, կադրային և այլ ուղղություններով գործունեության, ինչպես նաև գնումների կազմակերպման շրջանակներում ուսումնասիրությունների իրականացումը և դրանց արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
  5. իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված խախտումները և այլ թերությունները վերացնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը,
  6. զինծառայողների ատեստավորման արդյունքների վերաբերյալ բողոքների քննությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը։

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Ավելին

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության` պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը

Ավելին