«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:
Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով: ԲՈւՀ-ը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտ զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր և վիճակահանությամբ նշանակվում ծառայության.
- դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,
- բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:
«Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն և N455-Ն որոշումներով, որտեղ հստակ նշված են այն բոլոր ընթացակարգերը, որը անհրաժեշտ է ծրագրի մասնակից դառնալու համար:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար գործում են հետևյալ հեռախոսահամարները.
1-28 ՀՀ ՊՆ թեժ գիծ
010-29-45-84, ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն