ՊՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Մհեր Շիրինյան
գեներալ-մայորՀՀ ԶՈՒ սպառազինության պետ - վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին :
Վարչության գործունեության մասին
Արցախյան ազատագրական պայքարի հենց սկզբից էլ իրականացվում էին տեխնիկական ապահովման խնդիրներ, սակայն այն ժամանակ դա կատարվում էր ըստ ՍՌՏ-ի առկայության և հնարավորությունների: Ստեղծվել էր սպառազինության շտաբ, որ կազմավորվում էր ՀՀՍ, ԶՏ և ավտոմոբիլային ծառայությունները; առաջադրված էին մի շարք կարևորագույն խնդիրներ: Կազմակերպվում էին նախկին ԽՍՀՄ բանակի զորամասերից զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, ՌՏՈՒ-ի, ինչպես նաև ժողտնտեսության բնագավառից ավտոմոբիլային տեխնիկայի և տեխնիկական գույքի հանձնման-ընդունման լայնածավալ դժվարին և պատասխանատու աշխատանքներ: Զուգահեռաբար իրականացվում էր ՀՀ սահմանների պաշտպանության համար մարտական գործողությունների շրջաններ ՍՌՏ-ի մատակարարումը: Սպառազինության շտաբում ընթանում էր շուրջօրյա ծանրաբեռնված ռեժիմով ծառայություն: Նպատակը մեկն էր` ժամանակին իրականացնել տեխնիկական ապահովման խնդիրները՝ առաջնահերթությունը տալով զենք-զինամթերքի առաքման կազմակերպմանը:
Իրականացվում էր ինքնապաշտպանական կամավորական ջոկատների, սահմանամերձ շրջանների պարետատների և պայմանագրային գումարտակների ապահովումը զենքով և զինամթերքով: Մեծ էր ոգևորությունը, երբ ջոկատների որսորդական ու ինքնաշեն զենքերը փոխարինվում էին մարտական զենքերով, երբ մի բուռ փամփուշտի փոխարեն ունենում էին մեկ արկղ, համալրվում էին ձեռքի գնդացիրներով, նռնականետներով, ականանետներով և այլ սպառազինությամբ, ինչը թույլ էր տալիս ավելի վստահ և համարձակ մարտնչել: Միաժամանակ իրականացվում էր անսարք սպառազինության, ռազմական տեխնիկայի տարատեղման և նորոգման աշխատանքները: Նորոգման աշխատանքները կազմակերպվում էին հիմնականում ինքնուս և ԽՍՀՄ զինված ուժերից տեղափոխված մասնագետների և նորաստեղծ նորոգման ստորաբաժանումների կողմից: Ներդրվում էր սպառազինության, ռազմական տեխնիկայի և ՌՏՈՒ-ի հաշվառման փաստաթղթերի ձևակերպումների համակարգը:
Առկա պաշարներն անսպառ չէին. անհրաժեշտություն էր առաջացել աշխատանքեր ծավալել պաշարների ստեղծման, համալրման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծվում էին պահեստներ, որոնք այն ժամանակ հարմարեցված շինություններ էին: Իրականացվում էր ՀՀ սահմաններից դուրս զինամթերքի ձեռքբերման և տեղափոխման աշխատանքները: Պայթյունավտանգ բեռների տեղափոխումներն իրականացնում էին երկաթգծով, օդանավով, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաներով: Սպառազինության գծով սպաները ուժ ու եռանդ չէին խնայում ռազմատեխնիկական ունեցվածքի տեղափոխման աշխատանքների կազմակերպման գործում, շատ հաճախ անմիջական մասնակցություն էին ունենում բարձման-բեռնաթափման գործընթացին:
Դյուրին չէր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական ապահովման ստեղծման գործընթացը, քանի որ այդ օրերին հանրապետությունը գտնվում էր դժվարին պայմաններում, չկային այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք բաժին ընկան Խորհրդային Միության մյուս հանրապետություններին: Բացակայում էին համապատասխան պահեստներն ու բազաները, զինամթերքի, ՌՏՈՒ-ի առբերման, ՍՌՏ-ի վերանորոգման համակարգերը, չկային համապատասխան կադրեր: Գրեթե բացակայում էին բոլոր տեսակի հաշվառումները:
ՀՀ ՊՆ սպառազինության եվ տեխնիկական ապահովման վարչությունը կազմավորվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին: Այդ գործընթացը կազմակերպել և ղեկավարել են գնդապետ Ռ. Մալյանցը (1992-1993թթ.), գնդապետ Ա. Զախրաբեկյանը (1994թ.), գնդապետ Ա. Միրզաբեկյանը (1994-1996թթ., 1998-2000թթ.), գնդապետ Ի.Վ.Գորդիենկոն (1996-1998թթ.), իսկ 2000թ.-ից 2016թ. մայիսը` գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանը:
Վարչության անձնակազմի զինվորական կարգապահության, ուսումնանյութական բազայի ստեղծման և բարելավման համար պատասխանատու են եղել սպառազինության վարչության պետի տեղակալներ` գնդապետներ Գ.Առուստամյանը, Ք.Ալմասյանը, Պ.Մարտիրոսյանը և Ա.Սերոբյանը:
Սպառազինության վարչության շտաբի աշխատանքը կազմակերպել և ղեկավարել են գնդապետներ Ա.Ռ.Միրզաբեկյանը, Ի.Վ.Գորդիենկոն, Դ.Պ. Աբրահամյանը, իսկ 2012թ.` Ա.Ռ.Սերոբյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչությունն այսօր իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց՝ շտաբով, ծառայություններով, պահեստների, նորոգման բազաների ու ստորաբաժանումների լայնածավալ ցանցով:
Ներկայումս ՀՀ ՊՆ ՊՆ սպառազինության եվ տեխնիկական ապահովման վարչության ամենօրյա գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ զինված ուժերի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանի պայմաններում, տեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը, այսինքն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ամբողջական հաշվառման, տեխնիկական սպասարկման, վերականգնման, արդիականացման, թարմացման, պաշարների կուտակման և պահպանման ծավալուն գործընթացին:
ՀՀ ՊՆ սպառազինության եվ տեխնիկական ապահովման վարչությունն իրականացնում է տեխնիկական ապահովման համակարգի շրջանակներում հետևյալ գործառույթները`
- գիտատեխնիկական բաղադրիչի (պաշարների, անխափան գործող արտադրական կարողությունների և այլն) ստեղծման ուղղությամբ միջոցառումների պլանավորումը, նախապատրաստումն ու անցկացումը,
- սպառազինության ու ռազմական (հատուկ) նոր տեխնիկայի, չափման միջոցների նմուշների, համալիրների, համակարգերի և այլնի ստեղծման հնարավորությունների բազմակողմանի հետազոտումն ու նախագծումը կամ արդիականացումը,
- կուտակումը, շարակարգումը, պահուստների պահպանումը,
- ՍՌՏ շահագործումը, պահպանումը, վերականգնումը (նորոգումը), օգտահանումը և թափոնումը (վերացումը),
- տեխնիկական ապահովման մարմինների զորահավաքային նախապատրաստումը,
- ինժեներատեխնիկական կազմի ու կրտսեր մասնագետների պատրաստումը:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին