MOD ARMAMENT AND TECHNICAL SUPPORT DEPARTMENT

HEAD OF ARMAMENT AND TECHNICAL SUPPORT DEPARTMENT

Mher Shirinyan

major general

Appointed Head of АF Armament Department on october 08, 2021.

Read More

Վարչության գործունեության մասին

Արցախյան ազատագրական պայքարի հենց սկզբից էլ իրականացվում էին տեխնիկական ապահովման խնդիրներ, սակայն այն ժամանակ դա կատարվում էր ըստ ՍՌՏ-ի առկայության և հնարավորությունների: Ստեղծվել էր սպառազինության շտաբ, որ կազմավորվում էր ՀՀՍ, ԶՏ և ավտոմոբիլային ծառայությունները; առաջադրված էին մի շարք կարևորագույն խնդիրներ: Կազմակերպվում էին նախկին ԽՍՀՄ բանակի զորամասերից զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, ՌՏՈՒ-ի, ինչպես նաև ժողտնտեսության բնագավառից ավտոմոբիլային տեխնիկայի և տեխնիկական գույքի հանձնման-ընդունման լայնածավալ դժվարին և պատասխանատու աշխատանքներ: Զուգահեռաբար իրականացվում էր ՀՀ սահմանների պաշտպանության համար մարտական գործողությունների շրջաններ ՍՌՏ-ի մատակարարումը: Սպառազինության շտաբում ընթանում էր շուրջօրյա ծանրաբեռնված ռեժիմով ծառայություն: Նպատակը մեկն էր` ժամանակին իրականացնել տեխնիկական ապահովման խնդիրները՝ առաջնահերթությունը տալով զենք-զինամթերքի առաքման կազմակերպմանը: 
Իրականացվում էր ինքնապաշտպանական կամավորական ջոկատների, սահմանամերձ շրջանների պարետատների և պայմանագրային գումարտակների ապահովումը զենքով և զինամթերքով: Մեծ էր ոգևորությունը, երբ ջոկատների որսորդական ու ինքնաշեն զենքերը փոխարինվում էին մարտական զենքերով, երբ մի բուռ փամփուշտի փոխարեն ունենում էին մեկ արկղ, համալրվում էին ձեռքի գնդացիրներով, նռնականետներով, ականանետներով և այլ սպառազինությամբ, ինչը թույլ էր տալիս ավելի վստահ և համարձակ մարտնչել: Միաժամանակ իրականացվում էր անսարք սպառազինության, ռազմական տեխնիկայի տարատեղման և նորոգման աշխատանքները: Նորոգման աշխատանքները կազմակերպվում էին հիմնականում ինքնուս և ԽՍՀՄ զինված ուժերից տեղափոխված մասնագետների և նորաստեղծ նորոգման ստորաբաժանումների կողմից: Ներդրվում էր սպառազինության, ռազմական տեխնիկայի և ՌՏՈՒ-ի հաշվառման փաստաթղթերի ձևակերպումների համակարգը:
Առկա պաշարներն անսպառ չէին. անհրաժեշտություն էր առաջացել աշխատանքեր ծավալել պաշարների ստեղծման, համալրման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծվում էին պահեստներ, որոնք այն ժամանակ հարմարեցված շինություններ էին: Իրականացվում էր ՀՀ սահմաններից դուրս զինամթերքի ձեռքբերման և տեղափոխման աշխատանքները: Պայթյունավտանգ բեռների տեղափոխումներն իրականացնում էին երկաթգծով, օդանավով, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաներով: Սպառազինության գծով սպաները ուժ ու եռանդ չէին խնայում ռազմատեխնիկական ունեցվածքի տեղափոխման աշխատանքների կազմակերպման գործում, շատ հաճախ անմիջական մասնակցություն էին ունենում բարձման-բեռնաթափման գործընթացին:
Դյուրին չէր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական ապահովման ստեղծման գործընթացը, քանի որ այդ օրերին հանրապետությունը գտնվում էր դժվարին պայմաններում, չկային այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք բաժին ընկան Խորհրդային Միության մյուս հանրապետություններին: Բացակայում էին համապատասխան պահեստներն ու բազաները, զինամթերքի, ՌՏՈՒ-ի առբերման, ՍՌՏ-ի վերանորոգման համակարգերը, չկային համապատասխան կադրեր: Գրեթե բացակայում էին բոլոր տեսակի հաշվառումները:
ՀՀ ԶՈւ սպառազինության վարչությունը կազմավորվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին: Այդ գործընթացը կազմակերպել և ղեկավարել են գնդապետ Ռ. Մալյանցը (1992-1993թթ.), գնդապետ Ա. Զախրաբեկյանը (1994թ.), գնդապետ Ա. Միրզաբեկյանը (1994-1996թթ., 1998-2000թթ.), գնդապետ Ի.Վ.Գորդիենկոն (1996-1998թթ.), իսկ 2000թ.-ից 2016թ. մայիսը` գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանը:
Վարչության անձնակազմի զինվորական կարգապահության, ուսումնանյութական բազայի ստեղծման և բարելավման համար պատասխանատու են եղել սպառազինության վարչության պետի տեղակալներ` գնդապետներ Գ.Առուստամյանը, Ք.Ալմասյանը, Պ.Մարտիրոսյանը և Ա.Սերոբյանը:
Սպառազինության վարչության շտաբի աշխատանքը կազմակերպել և ղեկավարել են գնդապետներ Ա.Ռ.Միրզաբեկյանը, Ի.Վ.Գորդիենկոն, Դ.Պ. Աբրահամյանը, իսկ 2012թ.` Ա.Ռ.Սերոբյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչությունն այսօր իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց՝ շտաբով, ծառայություններով, պահեստների, նորոգման բազաների ու ստորաբաժանումների լայնածավալ ցանցով: 
Ներկայումս ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ամենօրյա գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ զինված ուժերի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանի պայմաններում, տեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը, այսինքն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ամբողջական հաշվառման, տեխնիկական սպասարկման, վերականգնման, արդիականացման, թարմացման, պաշարների կուտակման և պահպանման ծավալուն գործընթացին:
ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունն իրականացնում է տեխնիկական ապահովման համակարգի շրջանակներում հետևյալ գործառույթները` 

  • գիտատեխնիկական բաղադրիչի (պաշարների, անխափան գործող արտադրական կարողությունների և այլն) ստեղծման ուղղությամբ միջոցառումների պլանավորումը, նախապատրաստումն ու անցկացումը,
  • սպառազինության ու ռազմական (հատուկ) նոր տեխնիկայի, չափման միջոցների նմուշների, համալիրների, համակարգերի և այլնի ստեղծման հնարավորությունների բազմակողմանի հետազոտումն ու նախագծումը կամ արդիականացումը,
  • կուտակումը, շարակարգումը, պահուստների պահպանումը,
  • ՍՌՏ շահագործումը, պահպանումը, վերականգնումը (նորոգումը), օգտահանումը և թափոնումը (վերացումը),
  • տեխնիկական ապահովման մարմինների զորահավաքային նախապատրաստումը,
  • ինժեներատեխնիկական կազմի ու կրտսեր մասնագետների պատրաստումը:

CURRENT PROGRAMS

The ideology of the state programme "I Have the Honour" is to link the postponement of the service to future service as commander...

Read More

New housing program for servicemen

Read More

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Read More