Մամուլի հաղորդագրություն

18.07.2014թ., ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:

18/07/2014

Ավելին

Հայ զինծառայող-մարզիկները նվաճել են ձյուդոյի առաջնության չեմպիոնի տիտղոսը

Հուլիսի 15-ից 18-ը Հայաստանում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնությունը: Բանակային մարզիկների ձյուդոյի առաջնությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը ներկայացնող մարզիկներ:

18/07/2014

Ավելին

Բանակ-հասարակություն կապն ամրապնդվում է

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի անդամներին` խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ մի շարք վարչությունների պետեր, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

18/07/2014

Ավելին

Պարգևատրվել է ժամկետային զինծառայողը

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:

18/07/2014

Ավելին

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան:

17/07/2014

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

17/07/2014

Ավելին

Հայտարարություն

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:

14/07/2014

Ավելին

Եղեգնաձորում նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը

Հուլիսի 12-ին Վայոց Ձորի մարզկենտրոնում հանդիսավոր կերպով նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, մարզային իշխանության ներկայացուցիչներ, պետական այրեր:

12/07/2014

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները

Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:

11/07/2014

Ավելին

Մեթոդական աշխատաժողով ՀՀ պաշտպանության նախարարությունում

Ս.թ. հուլիսի 8-ից 10-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը:

10/07/2014

Ավելին

Շրջայց զորամասերում ու մարտական հենակետերում

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:

07/07/2014

Ավելին