Քննարկվել են պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը:
01/07/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
30/06/2015
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Հունիսի 30-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին և նրա տիկնոջը՝ Պալմիրա Նաջարյանին:
30/06/2015
ԱվելինԽաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
30/06/2015
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
29/06/2015
ԱվելինՍեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է
Հունիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) մասնակցել է Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» վարժական, աջակցության և խորհրդատվական առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը:
29/06/2015
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
29/06/2015
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում
Հունիսի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ:
29/06/2015
ԱվելինՓոխշահավետ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ
Հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության քայլեր է ձեռնարկում:
29/06/2015
ԱվելինՀարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:
29/06/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
27/06/2015
Ավելին