Տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին
Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Միջոցառման մեկնարկին հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
28/01/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
27/01/2026
ԱվելինՓա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
27/01/2026
ԱվելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Քննարկվել են նաև ՊՆ առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները:
26/01/2026
Ավելին
Հայերեն
English
Русский