Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը
13 Սեպտեմբերի, 2021 20:33«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:
Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ:
«Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: