Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
2 Փետրվարի, 2021 19:41Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների համար:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ:
Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: