ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն
6 Փետրվարի, 2020 16:35Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ, նախորոշվել են դրա կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։
Պաշտպանության նախարարի տեղակալը հորդորել է խորհրդակցության մասնակիցներին սեղմ ժամկետներում քննարկել և կազմել «1991 ստորաբաժանման» կազմում ընդգրկվող ժամկետային զինծառայողների շարունակական կրթությունն ապահովելուն միտված, բազմակողմանի մասնագիտական հմտություններ ու գործնական գիտելիքներ ընձեռելու ունակ ուսումնական ծրագրի նախագիծը։
«1991 ստորաբաժանման» ծրագրի կարևորագույն նպատակներից է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: Բացի այդ, ստորաբաժանման կազմում ընդգրվող զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում: