Հաղորդագրություն մամուլի համար
24 Մարտի, 2009 00:00
Նիստին հրավիրված էին նաև պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող միջազգային փորձագիտական խմբի անդամ, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի փորձագետ, դոկտոր Անտոնիո Բեռնարդսը, ինչպես նաև փորձագետներ Բուլղարիայի Հանրապետությունից` պարոն Իլիա Նալբանտովը և գնդապետ Վլադիմիր Միլենսկին:
Նիստի ընթացքում քննարկվեցին ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացիկ հարցեր: Այս փուլի մեթոդաբանության վերաբերյալ հանձնաժողովի անդամներին խորհրդատվություն տրամադրեց դոկտոր Ա.Բեռնարդսը:
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները հանձնարարականներ տվեցին փորձագիտական մակարդակով հետագա աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ս.թ. հունիսին:
