Հաղորդագրություն մամուլի համար

24 Марта, 2009 00:00
Ս.թ. մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան:

Նիստին հրավիրված էին նաև պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող միջազգային փորձագիտական խմբի անդամ, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի փորձագետ, դոկտոր Անտոնիո Բեռնարդսը, ինչպես նաև փորձագետներ Բուլղարիայի Հանրապետությունից` պարոն Իլիա Նալբանտովը և գնդապետ Վլադիմիր Միլենսկին: Նիստի ընթացքում քննարկվեցին ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացիկ հարցեր: Այս փուլի մեթոդաբանության վերաբերյալ հանձնաժողովի անդամներին խորհրդատվություն տրամադրեց դոկտոր Ա.Բեռնարդսը: Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները հանձնարարականներ տվեցին փորձագիտական մակարդակով հետագա աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ս.թ. հունիսին:
  • Поделиться