ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

08/02/2010

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ փետրվարի 5-ին Ստամբուլում կայացավ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին և վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/02/2010

Ավելին

04/02/2010

Ավելին

Աթենքում նշվեց ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձը

<img width="250" height="141" align="left" src="/UserFiles/Image/hunastan-2010-02-04-a.jpg" alt=""/>Փետրվարի 2-ին, Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ:

04/02/2010

Ավելին

03/02/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/franc-despan-2010-02-03-c.jpg" alt=""/>

03/02/2010

Ավելին

03/02/2010

Ավելին

Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն անհիմն են, քանի որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը մակերեսային քերծվածքներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/02/2010

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

03/02/2010

Ավելին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/iran-despan-2010-02-03-c.jpg" alt=""/>

03/02/2010

Ավելին

02/02/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/hanrayin-khorhurd-2010-02-02.jpg"/>Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ՀԽ նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին մանրամասներ ներկայացրեց 2009թ. օգոստոսի 1-ից մինչև 2010թ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խորհրդի անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ:

02/02/2010

Ավելին