Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

14 September, 2010 00:00
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորոբաժանումների կողմից:
ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:
Այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում է կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, և արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն