Հաղորդագրություն մամուլի համար

15 September, 2010 00:00
2010թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետություն Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան դե Լոկերին: Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափով պարբերական բնույթ ունեցող շփումները: Դեսպան Լոկերը բարձր գնահատեց Հայաստանի կողմից ձեռնարկած բոլոր քայլերը և գործողությունները՝ ուղղված եվրաինտեգրմանը և եվրոպական ու հյուսիսատլանտյան կառույցների հետ փոխգործունակության բարձրացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Բելգիայի հետ Հայաստանն ունի բարեկամական լավ հարաբերություններ և ստեղծված է ամեն պայման, որպեսզի երկու երկրներն ակտիվ համագործակցություն ծավալեն բոլոր ասպարեզներում, նաև՝ պաշտպանական ոլորտում: Հանդիպման վերջում նախարարը և դեսպանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության կարևոր հարցերի շուրջ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն