The RA Minister of Defence Receives the Ambassador of the People's Republic of China to Armenia

On the 20th of January, 2010 the RA Minister of Defence Seyran Ohanyan received the ambassador of China to Armenia Mr. Hong Jiuyin on the occasion of his finishing his diplomatic mission in our country. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/china-4.jpg" alt=""/>

21/01/2010

Ավելին

21/01/2010

Ավելին

21/01/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրային: Շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում, առավել կզարգանան և կամրապնդվեն, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ: <img width="400" height="128" align="left" alt="" src="/UserFiles/Image/india-despan-2(1).jpg"/>

20/01/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/china-4.jpg" alt=""/>

20/01/2010

Ավելին

Պարզաբանում

«Ժամանակ» օրաթերթի 2010թ. հունվարի 20-ի համարում, «Ինչո՞ւ էր Օհանյանը գնում Մոսկվա» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ հունվարի 13-ին Մոսկվա կատարած այցելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել են նաև մի շարք բարձրաստիճան սպաներ, ինչի մասին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի տեղեկացրել լրատվամիջոցներին: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը մեկ անգամ ևս նշում է, որ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում նրան չեն ուղեկցել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի և ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետերը: Թերթում արված մնացած մեկնաբանություններն ու վերլուծությունները հոդվածի հեղինակի հիվանդ երևակայության արդյունք են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20/01/2010

Ավելին

19/01/2010

Ավելին

Ջրօրհնյաց խաչը սահմանում

Սուրբ ծննդյան օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Եվ ինչպես ուխտել էր պաշտպանության նախարարը, բացի իր փոքրիկ օջախից, խաչը պետք է գտնվեր նաև իր «մեծ տանը»` ազգային բանակում: Հունվարի 17-ին «Խաչի ճանապարհ» խորագրով միջոցառումը մեկնարկել է Պաշտպանության նախարարությունից: ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը Ջրօրհնյաց խաչը հասցրել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/jrorhyats-2010-01-18.jpg" alt=""/>

18/01/2010

Ավելին

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան «Չորրոդ իշխանություն» թերթի 2010թ. հունվարի 14-ի (թիվ 38) Թագուհի Թովմասյանի «Ավազակապետության կանոններով» հրապարակման ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

15/01/2010

Ավելին

Ընդունելություն ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպանի նստավայրում

Հունվարի 14-ին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների համար իր նստավայրում կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Իր ելույթում դեսպանը ողջունել և շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին` անվտանգության ոլորտում կյանքի կոչված խաղաղարար գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար և մասնավորապես նշել. «Անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը վերջին տարիներին շոշափելիորեն զարգացել է։ Հիշատակման են արժանի հայ զինվորականների մասնակցությունը Գերմանիայում կրթական և վերապատրաստական դասընթացներին, նաև՝ տեղում իրականացվող խորհրդատվությունը՝ հայկական կրթական պահանջմունքներին համապատասխան։ Հայաստանը, գտնվելով աշխարհառազմավարական առումով շարունակաբար կարևորվող և, ցավոք, շարունակ լարված տարածաշրջանում, անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, և հնարավորության սահմաններում իր մասնակցությունն է բերում անվտանգության քաղաքականության առումով կարևոր խաղաղապահ առաքելություններին։ <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/germaniayi-despan-ugherdz.jpg" alt=""/>

15/01/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/01/2010

Ավելին