Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Տոնական միջոցառմանը մասնակցում էին 2009 թվականի արդյունքներով զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողները և նրանց ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ և եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/mayrutyan-ton-2010-04-06.jpg" alt=""/>

06/04/2010

Ավելին

Զինծառայողների զորանոցային պայմանների բարելավումը մշտապես ուշադրության կենտրոնում է

Մարտի 30-ին ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի ունեցավ գումարտակի նորակառույց շտաբի և զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, զորամասի անձնակազմը, դպրոցականներ: Արարողության ընթացքում Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային ու զորանոցային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես գտնվում են հանրապետության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/zoramasi-bacum-2010-03-31.jpg" alt=""/>

30/03/2010

Ավելին

27/03/2010

Ավելին

The RA Minister of Defence Receives the USA Co-Chair of the OSCE MG

On the 27th March, 2010 the RA Minister of Defence Seyran Ohanyan received the delegation headed by the US co-chair of the OSCE MG Robert Bradtke. The ambassador of the USA to Armenia Mary Yovanovich was also present. Greeting the guests Seyran Ohanyan congratulated Robert Bradtke on the active work done as a US co-chair. Talking about the settlement of the Nagorno Kharabakh conflict Seyran Ohanyan underlined that the RA Government see the solution to this issue only through peaceful negotiations, whereas, the periodical threats and the increase of armament in the Azerbaijani side hinder the process creating a tense atmosphere in the region. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/OSCE-2010-03-27-a.jpg" alt=""/>

27/03/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Ողջունելով հյուրերին` Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռ. Բրադտկեին ԱՄՆ համանախագահի պաշտոնում նրա ծավալած ակտիվ աշխատանքի համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Ս. Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները և սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/OSCE-2010-03-27-a.jpg" alt=""/>

27/03/2010

Ավելին

The Delegation Headed by the Deputy Prime-Minister, Minister of Defence of Czech Republic Martin Bartak Makes an Official Visit to Armenia

By the invitation of the RA Minister of Defence Seyran Ohanyan on 26 March the delegation headed by the deputy prime-minister, minister of defence of Czech Republic Martin Bartak arrived in Yerevan on an official visit. After the official meeting ceremony at the RA MoD Administrative Complex a tête-à-tête of the ministers of defence of the two countries took place, which was followed by a broader meeting of the delegations. During the meeting the present state and the future prospects of the Armenian-Czech cooperation in the defence sector were discussed. They underlined the importance of developing the cooperation bilaterally, as well as in the frames of international boards. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/chexia-nakharar-s1.jpg" alt=""/>

26/03/2010

Ավելին

26/03/2010

Ավելին

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով մարտի 26-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/chexia-nakharar-s1.jpg" alt=""/>

26/03/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 25-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Մովսես գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

26/03/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ ՊՆ վարչական համալիրում ժամը 10.30-ին: Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:

25/03/2010

Ավելին

24/03/2010

Ավելին

Մայիսյան տոներին ընդառաջ

<img width="200" height="300" align="left" alt="" src="/UserFiles/Image/tsaratunk-2010-03-24-a.jpg"/>Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Էրեբունու թաղապետարանի աջակցությամբ մարտի 24-ին, Երևանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պուրակում կազմակերպվեց ծառատունկ: Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ազգային բանակի ժամկետային զինծառայողներ, դպրոցականներ և ուրիշներ: Ծառատունկի ընթացքում ՊՆ «Զորական» համույթի և դպրոցականների հայրենաշունչ կատարումները նոր լիցք ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

24/03/2010

Ավելին