20/04/2010

Ավելին

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2009թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել ու առաջադրվել են խնդիրներ 2010թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Խորհրդակցությունը, որին հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ, վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/zorakoch-2010-04-21-a.jpg" alt=""/>

20/04/2010

Ավելին

20/04/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

<img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/china-ambas-2010-04-21-a.jpg" alt=""/> Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:

20/04/2010

Ավելին

Improvement Work by the Soldiers

On the 18th of April, 2010, by the order of the RA Minister of Defence the soldiers of the National Army did cleaning and improvement work of the monuments and other historical places around Armenia, devoted to the International Day for Preserving Monuments and Sites. This cleaning and improvement work was also aimed at introducing the solders to the historical-cultural values of Armenia.

18/04/2010

Ավելին

Բարեկարգման աշխատանքներ` զինծառայողների ուժերով

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում ազգային բանակի զինծառայողների կողմից կատարվեցին ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:

18/04/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ անցկացնելու նպատակով ապրիլի 17-ին` ժամը 09.00-ին, Երևանից` Հանրապետության հրապարակից, տարբեր երթուղիներով ՀՀ ԶՈՒ զորամասեր կմեկնեն գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դասախոսներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16/04/2010

Ավելին

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 58-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների փոխգործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր: Քննարկվել և համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման, զոհվածների հիշատակի հավերժացման ծրագրերը:

15/04/2010

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում

Ս.թ. ապրիլի 12-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները: ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14/04/2010

Ավելին

The RA MoD Delegation in Brussels

On the 12th of April, 2010 a sitting of NATO military-political leaders’ committee took place in Brussels in NATO-Armenia format. The delegation headed by the RA Deputy MoD A. Nazaryan took part in it. The cooperation goals that were renewed in the frames of the Planning and Reviewing process were discussed at the sitting. Among the defence reforms the RA delegation introduced the implementation process of the special civil service in the Ministry of Defence. Highly evaluating the defence reforms exercised in the Republic of Armenia the representatives of NATO member states reconfirmed their support and expressed their readiness to continue the cooperation in defence reforms. They also discussed the peacekeeping activities of the RA AF units in the ISAF in Afghanistan which received the high appraisal of NATO military-political leaders. RA MoD Department of Information and Public Affairs

14/04/2010

Ավելին

13/04/2010

Ավելին

Press Release

On the 13th of April, 2010 RA MoD Seyran Ohanyan, Chief of the RA AF GS Colonel-General Yuri Khachaturov and a number of high ranked militants visited the embassy of the Republic of Poland in Armenia and expressed their condolences for the tragic deaths of the president of Poland Lekh Kachinsky, chief of the AF Staff of Poland General Frantishek Gagor, and some high ranked Polish militants and official as a result of the plane crash on 10 April.

13/04/2010

Ավելին