13/04/2010

Ավելին

Press Release

The RA MoD informs that the information disseminated by some Azerbaijani media outlets that allegedly on the 12th of April, 2010 in the region of Tavush the RA AF units broke the armistice and fired upon the Azerbaijani posts from the village of Berkaber to the North of the border, has nothing to do with the truth. Staying loyal to their work-style the Azerbaijani media continue disseminating misinformation. RA MoD Department of Information and Public Affairs

13/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և իրենց ցավակցությունն են հայտնել ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Լեհաստանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Ֆրանցիժեկ Գագորի, բարձրաստիճան լեհ զինվորականների ու պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը գրառում են կատարել դեսպանատան սգո մատյանում: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/04/2010

Ավելին

13/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Ս. Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/04/2010

Ավելին

12/04/2010

Ավելին

Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ ԶՈՒ զորամասերում իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մեկնարկի կապակցությամբ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցել են գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/yndunelutyun-pn-2010-04-12.jpg"/>

12/04/2010

Ավելին

Press Release

Some Azerbaijani media outlets consistently disseminate fallacious information allegedly in different parts of the Armenian-Azerbaijani border the RA AF units break the armistice and fire upon the Azerbaijani posts. The Azerbaijani media gave birth to the recurrent mendacious information on 12 April, 2010. The misinformation sometimes even gets hilarious: on 8 April, 2010 at 10:06 am in the Azerbaijani 1news.az website an article was published as though the Armenian AF units on 8 April at 10:30-11:00, 10:30-12:30, 21:40-21:55 opened fire at the Azerbaijani posts (http://www.1news.az/politics/20100408100633373.html). The RA MoD once again announces that the RA Armed Forces strictly follow the armistice rules and take appropriate measures only in cases of infringements and firings from the enemy’s side. Meanwhile, we urge the Azerbaijani media outlets to avoid disseminating misinformation and not to create artificial tension around the Armenian-Azerbaijani border. RA MoD Department of Information and Public Affairs

12/04/2010

Ավելին

12/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ: Իրականությանը չհամապատասխանող հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապրիլի 12-ին: Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվությունը երբեմն նույնիսկ վերածվում է զավեշտի. 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան` ժամը 10.06-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում հաղորդագրություն է տեղադրվել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին` ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը (http://www.1news.az/politics/20100408100633373.html): ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Միաժամանակ կոչ ենք անում ադրբեջանական լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց և հայ-ադրբեջանական շփման գծում արհեստականորեն չսրել իրավիճակը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12/04/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

ՀՀ զինված ուժերի զորամասերում «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մեկնարկի կապակցությամբ ապրիլի 12-ին` ժամը 15.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ընդունելություն, որին կմասնակցեն գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մտավորականության ուժերով ՀՀ ԶՈՒ զորամասերում անցկացնել հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ապրիլի 12-ին` ժամը 14.30-ից մինչև 14.50-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/04/2010

Ավելին