Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 8-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Ճամբարակի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

09/03/2010

Ավելին

Հայտարարություն

Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան:

05/03/2010

Ավելին

Կանանց միջազգային օրվան ընդառաջ

<img width="250" height="165" align="left" src="/UserFiles/Image/marti-8-2010-03-05-a.jpg" alt=""/>Մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան: Շնորհավորելով կին զինծառայողներին ու ներկաներին տոնի կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր ամբոջ պատմության ընթացքում հայ կինը կանգնած է եղել իր ժողովրդի ու ընտանիքի պահպանման ակունքներում, ինչը վերահաստատվեց նաև արցախյան հերոսամարտի տարիներին, երբ հայ զինվորի կողքին թշնամու դեմ մարտնչեցին բազմաթիվ կին ազատամարտիկներ: Այսօր էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում կին զինծառայողներն իրենց ներդրումն ունեն:

05/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

<img width="300" height="256" align="left" alt="" src="/UserFiles/Image/mijadep-2010-03-05-b.jpg"/>Ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/03/2010

Ավելին

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի շիրիմին

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/yerablur-2010-03-05-a.jpg" alt=""/> Մարտի 5-ը հայրենիքի նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Առավոտյան «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներհարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ականավոր ռազմական ու քաղաքական գործչի շիրիմին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/03/2010

Ավելին

The Business Trip of the RA Minister of Dfence

On the 3rd of March the RA Minister of Defence Seyran Ohanyan made a business visit to detachments that are under the second army formation. In a number of detachments and military training centers in the North-Eastern borderline the Minister got to know the living conditions of the staff and the reconstruction work in process. Seyran Ohanyan talked to the commander staff of the army formation and the detachments, as well as he watched the current tactical and shooting trainings. Afterwards he gave appropriate orders. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/shrjayts-2010-03-03-a.jpg" alt=""/>

04/03/2010

Ավելին

Պարզաբանում

Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներին», որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել է ներքաղաքական իրավիճակի հետ, որակվել է որպես «ժողովրդին շեղելու նպատակով վարչախմբի ծրագրած կեղծիք»: Նշված լուրերը ստահոդ են և չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում ծառայությունը և մարտական հերթապահությունը ընթանում են ըստ նախապես հաստատված մարտական և ուսումնական ծրագրերի: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

04/03/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը

Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է բանակային երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում: Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում և զորավարժարաններում պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ընթացող վերանորոգման աշխատանքներին: Ս. Օհանյանը զրուցել է բանակային զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի հետ, ինչպես նաև հետևել է ընթացող մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքներին, տվել է համապատասխան հանձնարարականներ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/shrjayts-2010-03-03-a.jpg" alt=""/>

03/03/2010

Ավելին

Press Release

On the 1st of March, 2010 in the frontier posts of the region of Tavush a recurrent case of armistice violation by the enemy was recorded. As a result of the incident the RA AF conscript junior sergeant Sargis Henrik Voskanyan was killed. On the 2nd of March a number of Azerbaijani media outlets, citing the press service of the Republic of Azerbaijan, disseminated information according to which the militant was allegedly killed during a skirmish in the Armenian posts and that people have been wounded and arrested. In this regard the RA MoD once again announces that junior sergeant Sargis Henrik Voskanyan was killed by the enemy’s bullet. RA MoD Department of Information and Public Affairs

03/03/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Մարտի 5-ին և 6-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները. Մարտի 5-ին . - ժամը 10.00-ին` կառավարության անդամների, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: - ժամը 15.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում կին զինծառայողներին և ազատամարտիկներին կհանձնվեն գերատեսչական պարգևներ, նվերներ: - ժամը 18.00-ին` Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրող, հրապարակախոս Զորի Բալայանի մեծարման երեկոն:

03/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, ձերբակալվածներ: Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

02/03/2010

Ավելին