Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

15 February, 2011 00:00
2010թ. ապրիլ ամսին մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու, 2011թ. խնդիրները ներկայացնելու նպատակով ս.թ փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ:
«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում 2010թ.-ին կատարվել է 153 այցելություն զինված ուժերի զորամասեր, կազմակերպվել է 241 դասախոսություն: Ծրագրին մասնակցել են գիտության և մշակույթի ոլորտի 127 ներկայացուցիչներ, ներգրավված են եղել գիտակրթական և մշակութային 14 հաստատություններ:

Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցները: Լրագրողներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի փետրվարի 16-ին, ժամը 14.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն