ՊՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Գրիգոր Արամյան
Նշանակվել է ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում 2017 թվականի հոկտեմբերի 9-ին:
Վարչության գործունեության մասին
ՀՀ պաշտպանության նախարության ներքին աուդիտի վարչությունը անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության արդյունքների մեծացմանը և բարելավմանը՝ ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման և բարելավման միջոցով:
ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչությունը ՀՀ ՊՆ աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է ՀՀ ՊՆ համակարգի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահված ընկերությունների, հիմնադրամների և այլ կազմակերպությունների ներքին աուդիտի իրականացման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը` համաձայն «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի, համապատասխան ենթաօրենսդրական ու այլ նորմատիվային իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների, ինչպես նաև ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և ՀՀ ՊՆ ներքին աուդիտի կանոնակարգի:
Վարչության խնդիրներն են.
- ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների ֆինանսատնտեսական գործունեության` օրենքներին և իրավական այլ ակտերին, ինչպես նաև դրանց գործունեությանն առնչվող այլ պայմաններին համապատասխանության ուսումնասիրումը,
- ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների զորային տնտեսության գնահատումը` տնտեսման, օգտավետության և արդյունավետության տեսանկյուններից,
- ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների ֆինանսական կառավարման և ներքին հսկողության համակարգերի արդյունավետության և օգտավետության գնահատումը,
- ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության, իրավական ակտերին և հրամաններին համապատասխանության գնահատումը,
- ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման ուղղությունների և հնարավոր լուծումների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը:
Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.
- իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ստորաբաժանումների բոլոր գործառույթների աուդիտի կազմակերպումն ու իրականացումը,
- ուսումնասիրում է նախարարության գործունեության ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող գործառույթները կարգավորող օրենսդրական ակտերի գործնականում կիրառման արդյունքները, անհրաժեշտության դեպքում մշակում և ներկայացնում է դրանց կատարելագործման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ,
- իրականացնում է աուդիտի արդյունքների համախմբումն ու ընդհանրացումը, ներկայացնում է արձանագրված ռիսկերի նվազեցման, հսկողական համակարգի սխալների շտկման և բացթողումների լրացման վերաբերյալ առաջարկություններ,
- իրականացնում է ներքին աուդիտի հաշվետվությունների կատարման վերահսկողություն,
- քննարկում և սահմանված կարգով ընթացք է տալիս Վարչությանը հասցեագրված դիմումները, առաջարկություններն ու բողոքները:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին