ՊՆ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության գործունեության մասին
ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության խնդիրներն են.
- ՀՀ զինված ուժերի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ) թիկունքային ապահովման պլանավորումն ու կազմակերպումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի մշտական մարտական և զորահավաքային պատրաստականության ապահովումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի օպերատիվ թիկունքային, մարտական և հատուկ պատրաստության կազմակերպումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերի դաստիարակչական աշխատանքի, զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերում և կազմակերպություններում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումը:
Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ՀՀ ԶՈՒ թիկունքի զորահավաքային ծավալման սխեմայի վարման, թիկունքի ծառայությունների գծով նյութական միջոցների ծախսի նորմերի մշակումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման պլանների և միջոցառումների մշակումը,
- ՀՀ միջազգային ռազմական համագործակցության պայմանագրերին և պլաններին համապատասխան ԶՈՒ կիրառման համատեղ պլանավորման մասնակցությունը,
- իր իրավասության սահմաններում պետությունների ԶՈՒ և ռազմական դաշինքների, կազմակերպությունների հետ փոխհամագործակցության պլանավորման մասնակցությունը,
- կենտրոնական ենթակայության թիկունքի ենթակա զորամասերի ու կազմակերպությունների տեղաշարժի և ժամանակին բացազատման կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողության իրականացումը,
- Վարչության ենթակա զորամասերում և այլ ստորաբաժանումներում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերի և կազմակերպությունների կազմակերպչա-հաստիքային կառուցվածքի կատարելագործման առաջարկությունների նախապատրաստումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների գծով փաստաթղթային ստուգումների անցկացումը,
- ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի` ԶՈՒ մարտական պատրաստականության վերաբերյալ դիրեկտիվների, հրամանների և կարգադրությունների ճշգրիտ ու ժամանակին կատարման նկատմամբ հսկողության, ինչպես նաև թիկունքի ենթակա զորամասերին ու այլ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները ժամանակին հասցնելու նկատմամբ վերահսկողության իրականացումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման կազմակերպման, զորքերի թիկունքային ապահովման, ՀՀ ԶՈՒ թիկունքի զորահավաքային պատրաստականության և զորահավաքային ծավալման, ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների, ենթակա զորամասերի և կազմակերպությունների, մարտական և զորահավաքային պատրաստականության ստուգումների անցկացումը,
- թիկունքի ղեկավարման համակարգի կազմակերպման պլանավորումը, ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի մշակման, պլանավորման և հետագա զարգացման պլանավորումը,
- թիկունքի ենթակա զորամասերի ու այլ ստորաբաժանումների զորահավաքային պահանջարկի հաշվառման, համալրման (լրահամալրման) պլանավորման և թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման կազմակերպումն ու իրականացումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի, ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերի և այլ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստականության և զորահավաքային ծավալման, ՀՀ ԶՈՒ թիկունքի ամրակցված սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահանջարկի ապահովման աշխատանքների, ՀՀ ԶՈՒ տրանսպորտային, նյութական, անասնաբուժական ապահովման և վերստուգիչ աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանման կազմակերպումն ու ղեկավարումը,
- ՊՆ կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի և կազմ-զորահավաքային վարչությունների հետ համագործակցելով` ՀՀ ԶՈՒ թիկունքի համալրումն ու կադրերի պատրաստումը,
- թիկունքի ենթակա զորամասերում և այլ ստորաբաժանումներում մարտական պատրաստության պլանի կատարման վերահսկումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների, ենթակա զորամասերի և այլ ստորաբաժանումների, մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի ստուգումների անցկացումը,
- թիկունքի ծառայությունների գծով նյութական միջոցների ծախսի նորմերի մշակման կազմակերպումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի անվանակարգի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահանջարկի որոշման և ապահովման իրականացման աշխատանքի ղեկավարումը,
- ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերում և այլ ստորաբաժանումներում օպերատիվ-թիկունքային, մարտական և հատուկ պատրաստականության, ռազմագիտական աշխատանքի կազմակերպման ղեկավար փաստաթղթերի մշակումը:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին