ԶՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ - ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Վահրամ Գրիգորյան

գնդապետ

Ավելին

Վարչության գործունեության մասին

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից կամավորական տարբեր ջոկատների կազմում սկսեցին գործել նաև սակրավորները, որոնք հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած սպաներ էին և ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած ինժեներական զորքերի մասնագետներ: Քիչ չէին նաև կադրային սպաները, որոնց մի մասը ազատամարտի կանչով թողնելով իրենց պաշտոնները, իսկ ոմանք վաստակած հանգիստը` զինվորագրվեցին ազգային ազատագրական պայքարին:
Ազատամարտի տարիներին ինժեներական զորքերի շնորհիվ ոչ միայն կանխվեց թշնամու առաջխաղացումը, այլև զգալի կորուստներ հասցվեց նրա կենդանի ուժին և տեխնիկային` մեծ ավանդ ներդնելով հաղթանակի և անկախ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի կայացման գործում: 
1993թ. սեպտեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` արևելյան ռազմաճակատում, սակրավորների աշխատանքի արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողեց ավելի քան 14 միավոր զրահատեխնիկա (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ): Հաշվի առնելով այդ ձեռքբերումը` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սեպտեմբերի 7-ը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի օր:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1992թ. սեպտեմբերի 8-ից ինժեներական ծառայությունը վերակազմավորվել է որպես ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչություն, իսկ 2009թ. ապրիլի 26-ից՝ ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն: 

Ինժեներական զորքերի կողմից զորամիավորումների, միավորումների և զորամասերի պաշտպանական գոտիներում և տեղամասերում շարունակվում է ամրաշինական կառույցների սարքավորման, պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների տեղադրման մեծածավալ աշխատանքների իրականացումը: Հատկապես նշանակալի և արդյունավետ ծրագրեր են իրականացվել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կենսունակության բարձրացման և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: 
Բացի այդ, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի ստորաբաժանումները հումանիտար ականազերծման աշխատանքներ են իրականացնում ՀՀ մարզերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում խաղաղապահ առաքելություն է իրականացրել 2003-2007 թթ.` Իրաքում, 2010 թ.-ից` Աֆղանստանում:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը մշտական աշխատանք է տանում առաջավոր փորձի ուսումնասիրման, նոր տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից ինժեներական սպառազինության միջոցների ստեղծման ուղղությամբ:

Հետադարձ կապ

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044
Հեռախոս` (+37410) 29-45-81