ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ հանրակրթական դպրոցների, միջին մաս­նա­գիտական ուսումնական հաստատությունների և վարժարանների շրջանավարտների համար

 

ա. Ցամաքային զորքերի ինստիտուտ

Որակավորումը՝ Ստորաբաժանումների կառավարման բակալավր

Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար

Ընդունելությունը` ընդհանուր զարգացվածության թեստավորմամբ

Մասնագիտությունները`

– Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում

– Հետախուզական ստորաբաժանումների կառավարում

– Հրետանային ստորաբաժանումների կառավարում

– Խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների կառավարում

– Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում

– Տանկային ստորաբաժանումների կառավարում

– Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում

– Հատուկ նշանակության ստորաբաժանումների կառավարում

 

Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար

Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր

Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ

Մասնագիտությունը`

– Ռազմական կապի տեխնիկա

 

բ. Ռազմաօդային ուժերի ինստիտուտ

Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար

Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր

Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ

Մասնագիտությունները`

– Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ/ուղղաթիռ)

– Ավիացիոն սպառազինություն

– Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ

– Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ

– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ),

– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ

 

Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար

Որակավորումը՝  ճարտարագիտության բակալավր

Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ

Մասնագիտությունները`

– Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ/ուղղաթիռ)

– Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում

– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ

 

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Բարձրագույն ռազմական կրթություն՝ ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի համար

Որակավորումը՝ Միավորումների և զորամասերի կառավարման մագիստրոս

Ուսման տևողությունը՝ 2 տարի

Մասնագիտություններ՝

– Համազորային միավորումների, զորամասերի կառավարում

– Հրետանային միավորումների, զորամասերի կառավարում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սպայական դասընթացներ՝ քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար

Ուսման տևողությունը՝ 1 տարի, անվճար

Մասնագիտությունները`

– Մոտոհրաձգային դասակի հրամանատար

– Հրետանային դասակի հրամանատար

 

2. Սպայական դասընթացներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, զինված ուժերի ենթասպայական եվ պայմանագրային կազմի համար

Ուսման տևողությունը՝ 5 ամիս, անվճար

Մասնագիտությունները՝

– Մոտոհրաձգային դասակի հրամանատար

– Հրետանային դասակի հրամանատար

– Տանկային դասակի հրամանատար

– Հետախուզական դասակի հրամանատար

– Ինժեներասակրավորային դասակի հրամանատար

– ՌՔԿՊ դասակի հրամանատար

– ՀՕՊ դասակի հրամանատար

– Կապի դասակի հրամանատար

 

3. ՀՀ բուհերում պետական պատվերի շրջանակում սովորող ուսանողների համար («Պատիվ ունեմ»)

Ուսման տևողությունը՝ 2.5 տարի, անվճար

Մասնագիտությունները՝

– Հրաձգային դասակի հրամանատար

– Հրետանային դասակի հրամանատար

– ՌՔԿՊ դասակի հրամանատար

– ՌԷՊ դասակի հրամանատար

 

4. Հաստիքապաշտոնային մայոր ԵՎ փ/գ-տ կոչումով որակավորման դասընթացներ

Ուսման տևողությունը՝ 25 շաբաթ, անվճար

Մասնագիտությունները՝

– Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակի հրամանատար, շտաբի պետ

– Հրետանային դիվիզիոնի հրամանատար և շտաբի պետ

– Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի՝ նյութատեխնիկական գծով տեղակալ

– Ստորաբաժանումների հրամանատարների՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ

 

5. հաստիքապաշտոնային կապիտան կոչումով որակավորման դասընթացներ

Ուսման տևողությունը՝ 16 շաբաթ, անվճար

Մասնագիտությունները՝

– Մոտոհրաձգային, հրաձգային և տանկային վաշտի հրամանատար

– Հրետանային մարտկոցի հրամանատար

– Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար

 

Ուսման տևողությունը՝ 12 շաբաթ, անվճար

Մասնագիտությունները՝

– ՀՕՊ մարտկոցի հրամանատար

– Կապի վաշտի հրամանատար

Ուսման տևողությունը՝ 13 շաբաթ, անվճար

Մասնագիտությունը՝

– Զորամասերի սպա-հոգեբաններ

6․ Թիկունքային ապահովման սպաների վերապատրաստման դասընթացներ

Ուսման տևողությունը՝ 3 ամիս

Մասնագիտությունները՝

– Պարենային ծառայության պետ

– Իրային ծառայության պետ

– ՎՔՆ ծառայության պետ

 

7․ Տեխնիկական ապահովման սպաների վերապատրաստման դասընթացներ

Ուսման տևողությունը՝ 3 ամիս

Մասնագիտությունները՝

– ՀՀՍ ծառայության պետ

– ԱՏ ծառայության պետ

– ԶՏ ծառայության պետ

– Գումարտակի հրամանատարի ՍԳՏ

Ուսման տևողությունը՝ 12 շաբաթ

Մասնագիտությունը՝

– Հետախուզական ծառայության սպաներ

 

8․ Դասընթացներ ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի համար

Ուսման տևողությունը՝  3 ամիս

Մասնագիտությունը՝

– Համազորային միավորումների, զորամասերի կառավարում

 

9․ Արհեստավարժ սերժանտների դասընթացներ

Ուսման տևողությունը՝ 6 ամիս

Որակավորումը՝

– Կորպուսի սերժանտ

– Բրիգադի /գնդի/, գումարտակի /դիվիզիոնի/ սերժանտ

 

10. Օտար լեզուների դասընթացներ՝ հհ զու սպայակազմի համար

Ուսման տևողությունը՝  4 ամիս

Լեզուներ՝

– Անգլերեն

– Ֆրանսերեն

– Ադրբեջաներեն

– Պարսկերեն

ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ռազմական ակադեմիայում ուսումնական գործընթացը պլանավորվում և իրականացվում է երեք ինստիտուտների, վեց առանձին ամբիոնների, լեզվի կենտրոնի ուժերով։

Հիմնական ստորաբաժանումներ՝

1․ Մարշալ Հ. Բաբաջանյանի անվան ցամաքային զորքերի ինստիտուտ, որը ներառում է`

  • գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանի անվան համազորային ֆակուլտետը,
  • գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան հրետանու ֆակուլտետը,
  • հետախուզության ամբիոնը,
  • հատուկ զորքերի ամբիոնը,
  • կապի և ԱԿՀ ամբիոնը,

 

2․ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտը, որը ներառում է`

  • ավիացիոն ֆակուլտետը,
  • հակաօդային պաշտպանության ամբիոնը,
  • գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժինը,

 

3․ Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտը,

4․ Զինվորական իրավունքի և առաջնորդության ամբիոնը,

5․ Հասարակագիտական առարկաների ամբիոնը,

6․ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան ճշգրիտ առարկաների ամբիոնը,

7․ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների ամբիոնը,

8․ Վարազդատ Արշակունի արքայի անվան ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնը,

9․ Լեզուների ամբիոնը,

10․ Լեզվի կենտրոնը,

 

Ուսումնական ստորաբաժանումներ`

1․ ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանի անվան սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոն,

2․ Կուրսանտական գումարտակներ:

 

Ակադեմիայի առաքելության հիմնադրույթներն են՝ ապահովել և զարգացնել շրջանավարտների ծառայողունակությունը, ակադեմիայի ուսումնական գործընթացի, վարչական և այլ կառույցների արդյունավետ կառավարումը, կրթության որակը և մատչելիությունը, գիտահետազոտական աշխատանքների հիմնարարությունը, մրցունակությունը և միջազգայնացումը:

Կրթության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով` հանրապետության առաջատար բուհերի հետ համատեղ ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում ռազմական ակադեմիայի կուրսանտներն ուսումնական պարապմունքների մի մասն անցկացնում են Հայաստանի տարբեր առաջատար բուհերում՝ օգտվելով նրանց լաբորատորիաներից, ուսումնանյութական բազայից, կազմակերպելով դասախոսություններ և վարպետաց դասեր։

Ուսումնառությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատա­կով՝ յուրաքանչյուր կուրսանտի հատկացվում է ներքին ցանցին միացված անհատական համակարգիչ: Կուրսանտները ներքին ցանցի միջոցով հնարավորություն ունեն օգտվելու տվյալների պահոցում դասախոսական կազմի մշակած, ինչպես նաև համագործակցող բուհերի կողմից տրամադրված գեղարվեստական և մասնագիտական գրականությունից ու տեսահոլովակ­ներից կազմված էլեկտրոնային գրադարանից: Տվյալների պահոցը մշտապես արդիականացվում և լրացվում է ժամանակակից տեղեկատվա­կան նյութերով:

Ուսման ընթացքում ակադեմիայի կուրսանտները ստանում են որակյալ բարձրագույն կրթություն, հնարա­վո­րություն ունեն ուսումը շարունակելու արտերկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն­նե­րում, մասնակցել հանրապետական ու միջազգային ռազ­մամարզական սպարտակիադաների, գիտական կոնֆե­րանս­ների ու օլիմպիադաների, մշակութային և ուսանո­ղա­կան տարատեսակ միջոցառումների, անվճար սովորել օտար լեզուներ, մարզվել սպորտային խմբակներում, օգտվել միջազգային գրականությունից և տարատեսակ ուսումնական նյութերից:

Ուսումնառության ընթացքում կուրսանտները ներգրավվում են ձեռնամարտի, սամբոյի, ձյուդոյի, լողի, ձիասպորտի և սուսերամարտի պարապմունքներին, իրականացնում պարաշյուտային ցատկեր: Լեզվի կենտրոնում և լեզուների ամբիոնում կուրսանտները սովորում են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հունարեն և իտալերեն լեզուներ:

«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակներում ռազմական ակադեմիայի տարածքում բացվել են Թումո տուփեր, որտեղ ակադեմիայի կուրսանտները տեխնոլոգիական կրթություն են ստանում ծրագրավորման, կիբեռանվտանգության, 3Դ մոդելավորման և ռոբոտաշինության հատուկ մշակված մոդուլներով:

Ուսումնառության ընթացքում կուրսանտներին տրվում է տարեկան 6-շաբաթյա արձակուրդ: 1-ին և 2-րդ կուրսի կուրսանտներին շաբաթ և կիրակի օրերին հատկացվում է ազատ արձակում, իսկ 3-5-րդ կուրսերի և ամուսնացած կուրսանտներն օգտվում են ամենօրյա ազատ ելքի իրավունքից:

Ռազմական ակադեմիայի լավագույն կուրսանտները 2-րդ կուրսից հնարավորութ­յուն ունեն ուսումնառությունը շարունակելու արտերկրի առաջատար ռազմաուսումնական հաստատություններում:

Ակադեմիայի շրջանավարտները հնարա­վո­րություն ունեն հետագայում բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումները և կրթա­կան մակարդակը ՀՀ և արտերկրների ռազ­մա­ուսումնական հաստատու­թյուն­նե­րում, ինչպես նաև քաղա­քացիական բուհերի մագիստրա­տու­րա­ներում:

Հատուկ ուշադրություն է դարձվում ապագա սպայի համար կուրսանտների մեջ այնպիսի կարևոր որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ առաջնորդին բնորոշ որակները, մեթոդական պատրաստվածությունը և կազմակերպչական ունակություն­ները: Կուրսանտները գործնական հմտություններ են ստանում զորային ստաժավորումների, դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ:

Ռազմական ակադեմիայի կուրսանտների ռազմահայրենասիրական և գեղագիտական դաստիարակությունը խթանելու, հայրենաճանաչության մակարդակը բարձրացնելու, հայ մշակույթի և հոգևոր արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ և ուխտագնացություններ Հայաստանի պատմամշակութային և հոգևոր կենտրոններ, այցելություններ մշակութաժամանցային տարբեր կենտրոններ: