ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բարձրագույն ռազմասնագիտական կրթություն՝ հանրակրթական դպրոցների, վարժարանների շրջանավարտների համար


Մասնագիտություններ՝ 

  • մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում, 

  • հրետանային ստորաբաժանումների կառավարում, 

  • հետախուզական ստորաբաժանումների կառավարում, 

  • ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում, 

  • տանկային ստորաբաժանումների կառավարում: 

Որակավորումը՝ «Ստորաբաժանումների կառավարման» բակալավր: Ուսման տևողությունը 4 տարի է:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Բարձրագույն ռազմական կրթություն՝ ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի համար

Մասնագիտություններ՝ 

  • միավորումների և զորամասերի կառավարում, 
  • հրետանային միավորումների և զորամասերի կառավարում: 
  • Որակավորումը՝ «Միավորումների և զորամասերի կառավարման» մագիստրոս:

Ուսման տևողությունը 11 ամիս է:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1. Մեկամյա սպայական դասընթացներ՝ քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար

Մասնագիտություններ՝ 

  • մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում, 
  • հրետանային ստորաբաժանումների կառավարում: 

Ուսման տևողությունը 1 տարի է:

2. Հինգամսյա սպայական դասընթացներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, զինված ուժերի ենթասպայական և պայմանագրային կազմի համար

Մասնագիտություններ՝ 

  • մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում, 

  • հրետանային ստորաբաժանումների կառավարում, 
  • տանկային ստորաբաժանումների կառավարում: 

Ուսման տևողությունը հինգ ամիս է:

3. 2,5-ամյա սպայական դասընթացներ՝ ՀՀ բուհերում պետական պատվերի շրջանակներում սովորող ուսանողների համար

Մասնագիտությունները՝ 

  • հրաձգային ստորաբաժանումների կառավարում, 
  • հրետանային ստորաբաժանումների կառավարում: 

Ուսման տևողությունը 2,5 տարի է: 

4. Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային վաշտի (մարտկոցի) հրամանատարների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման 12-շաբաթյա դասընթացներ

5. Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարների և տեղակալների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման 21-շաբաթյա դասընթացներ

ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԵՎ ԲԱԺԻՆՆԵՐ

Համալսարանում ուսումնական գործընթացը պլանավորվում և իրականացվում է ուսումնամեթոդական բաժնի, երեք ֆակուլտետների և չորս առանձին ամբիոնների ուժերով՝

  1. հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որը բաղկացած է. 
    • միջազգային և ազգային անվտանգության ամբիոնից, 
    • առաջնորդման և կառավարման  ամբիոնից,
    • ռազմարվեստի ամբիոնից, 
       
  2. համազորային ֆակուլտետ, որը բաղկացած է. 
    • մարտավարության ամբիոնից, 
    • զորատեսակների և ծառայությունների ամբիոնից, 
    • կրակային պատրաստության ամբիոնից,
    • զրահատանկային ու ավտոմոբիլային տեխնիկայի ամբիոնից, 
       
  3. հրետանու ֆակուլտետ, որը բաղկացած է.
    • հրաձգության և հրետանու կրակի կառավարման ամբիոնից, 
    • հրետանու մարտավարության և մարտական կիրառման ամբիոնից, 
    • սպառազինության և շահագործման ամբիոնից,
       
  4. ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման և ռազմաիրավական պատրաստության ամբիոն,
     
  5. ճշգրիտ առարկաների ամբիոն,
     
  6. հումանիտար առարկաների և լեզուների ամբիոն,
     
  7. ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիո

 

Համազորային ֆակուլտետ

Համազորային ֆակուլտետում իրականացվում է «Ստորաբաժանումների կառավարման» բակալավրի որակավորմամբ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում», «Հրետանային ստորաբաժանումների կառավարում», «Տանկային ստորաբաժանումների կառավարում», «Հետախուզական ստորաբաժանումների կառավարում» և «Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում»  մասնագիտությամբ կրտսեր սպայական կազմի պատրաստումը:

Հրետանային ֆակուլտետ

Հրետանային ֆակուլտետում իրականացվում է «Ստորաբաժանումների կառավարում» բակալավրի որակավորմամբ «Հրետանային ստորաբաժանումների կառավարում»  մասնագիտությամբ կրտսեր սպայական կազմի պատրաստումը:

Հրամանատարաշտաբային ֆակուլտետ

Հրամանատարաշտաբային ֆակուլտետում իրականացնում է «Միավորումների և զորամասերի կառավարում» մագիստրոսի որակավորմամբ «Միավորումների և զորամասերի կառավարում» և «Հրետանային միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությամբ ավագ սպայական կազմի պատրաստումը:

 

Ֆիզիկական պատրաստության և սպորտի, հումանիտար առարկաների և լեզուների, ճշգրիտ առարկաների, ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման և ռազմաիրավական պատրաստության առանձին ամբիոնների ուժերով անցկացվում է ֆիզիկական պատրաստության, լեզուների, ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական և հասարակագիտական առարկաների  դասավանդումը: 
 

ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Համալսարանում դասավանդվում են՝

  • ստորաբաժանումների բակալավրի որակավորում ստացող կուրսանտների համար` 68 առարկա,
  • միավորումների, զորամասերի կառավարման մագիստրոսի որակավորում ստացող ունկնդիրների համար` 27 առարկա,
  • լրացուցիչ կրթական ծրագրերով ուսուցանվողների համար՝ մինչև 26: 

Ռազմական համալսարանում ուսման առաջադիմությունը խթանելու նպատակով պաշտպանության նախարարի հրամանով սահմանված են  «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան», «Արամ Մանուկյան», «Վազգեն Սարգսյան», ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից սահմանված՝ «Գարեգին Նժդեհ» և «Աշոտ Նավասարդյան» անվանական պարգևավճարներ:
Համալսարանն ունի չորս գրադարան, որոնցից երկուսը՝ էլեկտրոնային, սպորտդահլիճ, թանգարան, բուժկետ, նախատեսվում է ունենալ սեփական լողավազան (ներկա պահին կուրսանտները օգտվում են պաշտպանության նախարարության վարչական համալիրի լողավազանից): Կուրսանտների և ունկնդիրների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար  պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Երևանի մշակութային օջախներ: Սննդի կազմակերպումն իրականացվում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի արդյունքում գրանցվել է սննդի պատրաստման և մատուցման որակական բարելավում:
Համալսարանի շրջանավարտներն ապահովվում են կայուն, երկարաժամկետ աշխատանքով և բարձր աշխատավարձով, օգտվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական ապահովման մասին օրենքով սահմանված արտոնություններից՝ բնակարանային ապահովում, անվճար բժշկական օգնություն (այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային ապահովում, երկարամյա ծառայողական կենսաթոշակ: