Ուսումնական տագնապ
5 Հոկտեմբերի, 2021 17:50Հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։
Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը։
Հայերեն
English
Русский