Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
9 Հունիսի, 2021 19:54Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ամեն շաբաթվա ուրբաթ օրերին, նույն ժամին:
Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ՝ փոստով, «ք.Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ» նշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին, նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:
Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով: