Հայաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
24 Մայիսի, 2021 21:37Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։
Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։