Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ անցկացվել է հանդիսավոր միջոցառում
9 Մայիսի, 2021 18:30Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգի են այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այցելուները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Հաղթանակ» զբոսայգի այցելած վետերաններին ու ազատամարտիկներին շնորհավորել են տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շրջել է «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: