Անցկացվել է վերապատրաստման դասընթաց
27 Ապրիլի, 2021 18:54Ապրիլի 27-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաների որակավորման բարձրացման կենտրոնի ունկնդիրների համար անցկացվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի իրազեկվածության բարձրացումը:
Դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, ՄԻԵԴ երևանյան գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
Նմանօրինակ դասընթացները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցեր: