Քննարկում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ
23 Ապրիլի, 2021 18:23ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի իրականացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում կանանց ներգրավման, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման և զինված ուժերում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:
Կարևորվել է կանանց ներգրավումը խաղաղապահ առաքելություններում, անդրադարձ կատարվել զինված հակամարտությունների ընթացքում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված կանանց պաշտպանության տրամադրման հարցերին: Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում իրենց ներգրավման փորձառությունը:
Նման քննարկումները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հիմնահարցեր: