![](/UserFiles/Image/razmakan-institut-2010-02-27-a.jpg)
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի վեցամսյա դասընթացներն ավարտած 65 նորընծա լեյտենանտների սպայական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, նորընծա սպաների ծնողներն ու հարազատները: Շնորհավորելով ազգային բանակը համալրող լեյտենանտներին դասընթացներն ավարտելու և սպայական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հետագա ծառայության ընթացքում նրանք իրենց կդրսևորեն բացառապես դրական կողմերով և միշտ բարձր կպահեն սպայի պատիվ: