ԶՈՒ սպայակազմի նոր համալրումը

1 March, 2010 00:00
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի վեցամսյա դասընթացներն ավարտած 65 նորընծա լեյտենանտների սպայական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, նորընծա սպաների ծնողներն ու հարազատները: Շնորհավորելով ազգային բանակը համալրող լեյտենանտներին դասընթացներն ավարտելու և սպայական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հետագա ծառայության ընթացքում նրանք իրենց կդրսևորեն բացառապես դրական կողմերով և միշտ բարձր կպահեն սպայի պատիվ:

Միջոցառումն ավարտվել է ռազմական ինստիտուտի դահլիճում, որտեղ անցկացված վիճակահանությամբ որոշվել են երիտասարդ սպաների հետագա ծառայության անցկացման վայրերը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն