Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների դերակատարումը պատերազմի օրերին
25 Մարտի, 2021 19:12ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մարտի 25-ին, Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների, մասնավորապես՝ Նարեկ սարկավագի դերակատարումը պատերազմի օրերին։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները մշտապես գտնվելու են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում: