ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ կամավորագրման գործընթացի վերաբերյալ

1 Հոկտեմբերի, 2020 10:38
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության առաքելությանը միանալու մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ցանկությունը, կոչ է անում կարևոր այդ գործընթացն իրականացնել խիստ կանոնակարգված կերպով։
Play

Մասնավորապես՝ արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականների խմբերն առաջնագիծ են մեկնում առանց համապատասխան զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համակարգելու, ինչը կարող է խնդիրներ առաջացնել բուն մարտական գործողությունների արդյունավետ կազմակերպման գործում։

Պաշտպանության նախարարությունը բոլոր, այդ թվում նաև պահեստազորում չհաշվառված, բայց կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին համոզիչ կերպով խնդրում է զերծ մնալ չհամակարգված գործողություններից, ցուցակագրվելու, առաջնագիծ մեկնելու և մնացած բոլոր հաջորդական քայլերը համաձայնեցնել տարածքային զինվորական կոմիսարիատների հետ։ Համակարգված և միասնական գործողություններն են, որ տրամաբանական ավարտին են հասցնելու հաղթական պատերազմը։

  • Տարածել